Ոչ պարենային ապրանքների շուկայում 2014թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 0.1 գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների' 2.8 տոկոս, անձնապիտո ապրանքների'2.4 տոկոս, լվացող միջոցների' 0.8 տոկոս, վառելիքի' 0.6 տոկոս, շինանյութերի' 0.5 տոկոս, գորգեղենի'0.2 տոկոս, տեքստիլեղենի' 0.2 տոկոս, գրենական պիտույքների' 0.2 տոկոս, գեղահարդարման ապրանքների' 0.2 տոկոս, ոսկերչական ապրանքների' 0.1 տոկոս գնանկումով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է դեղամիջոցների'0.2 տոկոս, այգեգործական ապրանքների' 0.3 տոկոս, հագուստի և գործվածքի'0.4 տոկոս, կոշկեղենի' 0.4 տոկոս, կահույքի' 0.6 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների'0.7 տոկոս, խոհանոցային սպասքի'0.7 տոկոս գնաճ:

 

Այս տարվա ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0.2 և 0.1 տոկոս գնանկում: 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 5.9 և 3.5 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 3. 9 և 1.8 տոկոսով:

 

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.2 տոկոս գնանկում, 6-ում' 0.3-1.0 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4 տոկոսով: