Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, Ղրիմը պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարավ-արևելքի քաղաքական փախստականներին: Այս մասին հայտնել է Ղրիմի հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը:
«Որոշ քաղաքական գործիչներ, ովքեր հետապնդվում են տարբեր քաղաքական պատճառներով, ովքեր հալածվում են իրենց տեսակետները և քաղաքական դիրքորոշումների համար, նրանք ապաստան կարող են գտնել Ղրիմում: Մենք նրանց բոլորին կաջակցենք, կաջակցենք նաև ընտանիքներին»,-հայտնել է Ակսյոնովը:
Վերջին օրերին Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններն Ակսյոնովն անվանել է «1937 թվականի վատագույն սցենարը»:
«Բառերով չես կարող ներկայացնել տեղի ունեցածը»,- ավելացրել է Ակսյոնովը: