Ըստ տեղական ԶԼՄ-ների' երկու մարդ է զոհվել Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում երկու մարդ է զոհվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ տեղական ժամանակով 13:00-14:00-ի սահմաններում, հաղորդվել էր Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում սկսված ռազմական գործողությունների մասին, ինչի արդյունքում վիրավորվել է 8 մարդ: