Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ուկրաինացի ուժայինների հատուկ գործողությունը կշարունակվի: Այդ մասին Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար, ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
«Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մայիսի 11-ին անցկացված հանրաքվեների կազմակերպիչները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս շրջաններում ուկրաինացի ուժայինների հատուկ գործողությունները դեռ կշարունակվեն»,- հայտնել է նախագահի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը» և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» նախօրեին հանրաքվեների արդյունքներով անկախություն են հռչակել: «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով իրեն ներառել ՌԴ կազմում։