Ֆրանուսա Օլանդի հայտարարությունը ուժեղ եւ համոզիչ էր Հայաստանի համար, եւ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեայի գնահատմամբ, Օլանդի ուղերձը պատշաճորեն կլսվի ամենուր: «Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, ապա համատեղ պարտավորությ ունները դեռ կիրականացնենք եւ որպես երկկողմանի համագործակցության անկյունաքար Վիլնյուսի արեւելյան գործընկերության ծրագիրը պետք է իրականացնենք միասին»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Թրայան Հրիսթեան' հավելելով, որ այժմ խորհրդակցություներ են ընթանում' ինչպես իրականացնել Վիլնյուսյան փաթեթը: Սա Հայաստանի իշխանությունների եւ ԵՄ–ի հետ սպասելիք աշխատանքն է, որ պետք է իրականացնել:

 

«Կա երկկողմանի համաձայնագիր, որն ստորագրվել եւ իրավականորեն պարտադիր է կողմերի համար: Նախ պետք է հստակեցնենք իրավական շրջանակը, որից հետո կանցնենք գործողությունների պլանին»,- ասաց Հրիսթեան:

 

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ են յուրահատուկ պայմաններ Եվրամիության հետ ասոցացման համար: