Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը խոստանում Է թույլ չտալ Ուկրաինայի մուտքը «հետխորհրդային կայսրություն»: Այս մասին «Ուկրինֆորմ»-ին, նա հայտարարել Է «Ռադա» հեռուստաալիքի եթերում:

 

«Այսօր մենք նոր եվրոպական երկիր ենք կառուցում, որի հիմքը դրել են միլիոնավոր ուկրաինացիներ, ովքեր ապացուցել են, որ ունակ են պաշտպանելու իրենց ընտրությունն ու իրենց երկիրը: Մենք արդեն երբեք թույլ չենք տա, որ մեզ զրկեն ազատությունից եւ անկախությունից, իսկ մեր Ուկրաինան դարձնեն հետխորհրդային կայսրության բաղկացուցիչ մասը»,- նշել Է Տուրչինովը: