ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ նախքան վերջինիս' ՀարավայինԿովկասի տարածաշրջան կատարելիք այցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը: «Մեկնում եմ հանդիպելու ԵԱՀԿ գործող նախագահ նախագահ Դիդիե Բուրկհալտերին նախքան նրա այցելությունը Հարավային Կովկաս: Գնահատում եմ նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- գրել է Ուորլիքը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի տարածաշրջանային այցը կսկսվի հուլիսի 1-ից: Սկզբում Բուրկհալտերը կայցելի Վրաստան, այնուհետև արդեն Հայաստան ու Ադրբեջան: