Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
Այժմ 27-ամյա ֆուտբոլիստը կատալոնյան ակումբում հանդես կգա մինչև 2019թ-ի հունիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ, Պիկեն «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 266 խաղի, հեղինակել 20 գոլ և նվաճել 16 տիտղոս:
«Այն, որ կարող եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում», ոգեշնչում է ինձ: Հուսով եմ' ապագայում մեզ պակաս հաջողություններ չեն սպասվում, քան նախկինում»,- նշել է ֆուտբոլիստը: