Հարավային Կորեայի Չանսոն քաղաքում ավելի քան 20 մարդ է զոհվել Հիոսարանգ բժշկական կենտրոնի շենքում բռնկած հրդեհի ժամանակ, տեղեկացնում է Agence France-Presse-ը: Հիմնականում նրանք 70 – 80 տարեկան մարդիկ են, որոնք անկողնին գամված են եղել ծանր հիվանդությունների պատճառով: Վեց տուժածներ օրհասական վիճակում են:
Հրդեհն սկսվել Է գիշերվա կեսին հիվանդանոցի եռահարկ մասնաշենքում: Պատահարի զոհերի մահվան հիմնական պատճառը դարձել է այրման արգասիքներից թունավորումը: Շատերը չեն կարողացել դուրս գալ մասնաշենքի վերին հարկի իրենց հիվանդասենյակներից: Բացի հիվանդներից, հրդեհից զոհվել Է հիվանդանոցի բուժքույրը:
Ոստիկանությունը կասկածում Է, որ հրդեհի պատճառ Է դարձել հրկիզումը, որը հիվանդանոցի 81-ամյա մի հիվանդի ձեռքի գործն Է: Տղամարդը տառապում Է Ալցհայմերի հիվանդությամբ: Ապացույց Է ծառայում տեսահսկման խցիկների տեսագրությունը: Կասկածյալը կալանքի տակ Է վերցվել: