Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են Կրամատորսկում և Սլավյանսկում հատուկ գործողությունների ակտիվ փուլի կասեցման մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Սլավյանսկում և Կրամատորսկում հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է: Կրամատորսկում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ և պայթյուններ չեն լսվում»,- հայտնում է UNIAN գործակալությունը:

 

Ուկրաինական բանակում պարբերաբար հրետանային ռմբակոծության է ենթարկել Սլավյանսկը: Քաղաքում կան արդեն մի քանի տասնյակ ավերված տներ են մասնավոր հատվածի` հատկապես Անդրևկա և Սերգեևկա գյուղերում: Տեղի բնակիչները թաքնվում են նկուղներում, սակայն ռազմական գործողություններից վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ: