Ռուսաստանն ու Իրանը համագործակցելու են Բուշերում երկու նոր ատոմային Էլեկտրակայան կառուցելու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ԻՌՆԱ գործակալությունը, հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին:
«Մենք (Իրանը եւ ՌԴ-ն) որոշել ենք եւս երկու ԱԷԿ կառուցել Բուշերում»,-գործակալությունը մեջբերել Է ԻԱԷԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը, որը նա արել Է լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Բեհրուզ Կամալվանդիի խոսքով՝ յուրաքանչյուր օբյեկտի հզորությունը կկազմի 1000 մեգավատ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: