Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության պաշտոնական արարողությանը կմասնակցի ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

«Որոշում Է ընդունվել առ այն, որ Ուկրաինայի ընտրված նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը, որը հունիսի 7-ին տեղի Է ունենալու Գերագույն ռադայում, կմասնակցի ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը»,-հայտնել Է փոխնախարարը:

 

Արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք Ուկրաինայում տեղի են ունեցել մայիսի 25-ին, հաղթանակ Է տարել Պյոտր Պորոշենկոն: ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել Է ընտրողների ձայների 54,7 տոկոսը: