Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Կրիստիան Տելյոյին:

Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, 22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Սևիլիան» և «Պորտուն»:

Իսպանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանում Տելյոն մասնակցել է 22 խաղի, հեղինակել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: