Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում հունիսի 25-ի առավոտյան ռելսերից դուրս Է ընկել մարդատար գնացքը: Զոհվել Է չորս մարդ, տուժածների թիվն, ըստ տարբեր տվյալների՝ կազմում Է ութից մինչեւ 12, տեղեկացնում Է հնդկական Times of India թերթին:

 

Նյու Դելիից Դիբրուգարհ մեկնող երկաթուղային ճեպընթացի աղետը տեղի Է ունեցել Չհափրա քաղաքի շրջանում: Ռելսերից դուրս Է ընկել շարժակազմի 11 վագոն: Հնդկաստանի երկաթուղային իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ աղետի պատճառ կարող Էր դառնալ մաոյական զինյալների դիվերսիան, որոնք ակտիվորեն գործում են տարածաշրջանում: Իրենց հերթին ոստիկանները, որոնք արդեն սկսել են միջադեպի հետաքննությունը, այս վարկածը չեն հաստատում:

 

Հնդկաստանի իշխանություններն արդեն հայտարարել են ճեպընթացի աղետի հետեւանքով տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու մասին: Ըստ Times of India-ի տվյալների՝ յուրաքանչյուր զոհվածի հարազատներին կվճարվի 200 հազար ռուփի (3,3 հազար դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: