Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն հավանություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի' Դաշնային խորհրդին արված առաջարկը, ըստ որի չեղյալ է հայտարարվել Ուկրաինայում զորքեր կիրառելու թույլտվությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

 

«ԱՄՆ-ն կցանկանար տեսնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքի լարվածության չեզոքացմանն ուղղված զգալի քայլեր»,- հայտնել է Ջոշ Էռնեստը:

 

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է Ռուսաստանը հասնի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մասնավորապես դադարի անջատողականներին աջակցելուց: