Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը, հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

 

«Ղեկավարները շարունակել են կարծիքների փոխանակումը Ուկրաինայում ստեղծված սուր ճգնաժամային իրադրության կարգավորմանը միջազգային աջակցություն ցուցաբերելու համատեքստում: Մասնավորապես, արծարծվել են հակամարտող կողմերի միջեւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, զինադադարի երկարաձգման անհրաժեշտության, շփման խմբի կանոնավոր աշխատանքի կազմակերպման եւ բռնությամբ պահվող անձանց ազատելու հարցերը»,-նշել են մամուլի ծառայությունում:

 

«Պուտինն ուշադրություն Է դարձրել սրվող հումանիտար իրադրության եւ Ռուսաստանի տարածքում ուկրաինացի փախստականների թվի ավելացման վրա»,-ընդգծել են Կրեմլում:

 

Մինչդեռ Գերմանիայի կանցլերը, նախօրյակին ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել Էր, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման գործընթացը շատ դանդաղ Է ընթանում, եւ եթե իրադրությունը չշտկվի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը «վերստին կարող Է հայտնվել օրակարգում»:

 

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը հայտնել Է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը վերստին կքննարկվի Եվրամիության հունիսի 26-27-ի գագաթնաժողովում:

 

Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, սպառնալով նոր պատժամիջոցներով, Ռուսաստանից պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններին եւ ուկրաինացի «անջատականների» պատրաստումը: