Ինչպես հայտնում է interfax-ը, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տարվող հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 193 զինծառայող: Այս մասին ասվում է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

 

«Այդ տվյալները 2014 թվականի ապրիլի 16-ից մինչև հուլիս 2-ի ժամը 17:00-ի դրությամբ ընկած ժամանակահատվածի համահավաք տվյալներն են: Այս հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է 193 և վիրավորվել 655 զինծառայող»,- հայտնել է Լիսենկոն:

 

Վիրավոր զինծառայողներից 358-ը եղել են զինված ուժերից, 10-ը՝ Ուկրաինայի անվտանգության խորհրդից, 108-ը՝ Պետական սահմանային ծառայությունից, 136-ը՝ Ուկրաինայի Ազգային գվարդիայից, 43-ը՝ Ուկրաինայի ՆԳՆ-ից: