Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կարմիր խաչի կազմակերպությունն ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար գումար է հավաքել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միությունների միջազգային ֆեդերացիայի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Դավրոն Մուհամադիևը:
«Կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունից հստակեցրել են, որ 1 մլն 300 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլար) են խնդրել միջազգային դոնորներից: Հունիսի 30-ի դրությամբ ստացվել է 894 հազար ֆրանկ՝ պահանջված գումարի մոտ 65%-ը»,- հայտնել է Մուհամադիևը:
Ուկրաինայում մարդասիրական օգնության աշխատանքների համար Կարմիր խաչը մոտ 9 մլն դոլար է հատկացրել: