Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ կառավարական ուժերը շրջափակել են Դոնեցկ և Լուգանսկ քաղաքները, որպեսզի կանխեն անօրինաբար զինված խմբավորումների անդամների դուրս գալը: Այս մասին հայտնում է interfax-ը:

 

«Դոնեցկը շրջափակված է աշխարհազորայինների դուրս գալու համար: Միևնույն ժամանակ այն շրջափակված չէ խաղաղ բնակիչների դուրս գալու համար, որոնք կարող են ազատ դուրս գալ քաղաքից՝ ներկայացնելով իրենց փաստաթղթերը, և ցույց տալով, որ իրենց ավտոմեքենաներում չկա զենք և պայթուցիկ նյութեր»,- ասել է Գերաշենկոն:

 

Նրա խոսքով՝ ուկրաինացի ուժայինները կամրացնեն Դոնեցկի շուրջը գտնվող յոթ անցակետերը: Գերաշենկոն նաև նշել է, որ «հակաահաբեկչական գործողության ուժերն» ամեն ինչ արել են, որպեսզի շրջափակվի նաև Լուգանսկը: