Պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերի եւ գյուղատնտեսության արտադրության խթանման շնորհիվ մոտ ժամանակներում Գեղարքունիքի մարզում վարելահողերը կմշակվեն հարյուր տոկոսով: Այս կանխատեսումն «Արմենպրես»-ի հետ զրույցում արեց Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:»Այս պահի դրությամբ' Գեղարքունիքի մարզում մշակվող վարելահողեր ի ընդհանուր մակերեսը կազմում է 93 տոկոս' հանրապետական միջին 73 տոկոսի դիմաց:

 

Նախորդ տարվա համեմատ այս տարի երկու հազար հեկտարով ավելացել են կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքերը: Գեղարքունիքի մարզպետն էլ հավաստիացրեց, որ դրանց մակերեսները կավելանան եկող տարվա ընթացքում, քանի որ սպասվելիք բարձր բերքատվությունը բոլոր առումներով շահագրգռելու է գյուղացիներին, իսկ պետական աջակցությունը պարարտանյութեր, դիզվառելիք եւ սերմացու ձեռք բերելու հարցերում շարունակվելու է անսահմանափակ քանակով, համապատասխան հայտերի ներկայացման դեպքում:

 

Աջակցության այ դ ծրագրերի վրա պետությունը տարեկան ծախսում է 4 միլիարդ դրամ, ինչը մեծ թիվ է մեզ նման փոքր երկրի համար, բայց տալիս է դրական շոշոփելի արդյունքներ»,- նշեց գյուղնախարարը' հավելելով, որ այդ ծրագրերը կլինեն շարունակական:

Խոսրով Խլղաթյան