Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատրաստվում են պաշտոնանկ անել: Այս մասին հաղորդում է REX լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր արտաքին դիվանագիտական աղբյուրը:

 

Հրաժարականի գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունները վերափոխելու խիստ անհրաժեշտություն կա, որոնց զարգացման գործընթացներում Հովիկ Աբրահամյանը չի կարողացել որոշակի հաջողությունների հասնել, հատկապես Եվրասիական տնտեսական տարածությանը Հայաստանի ինտեգրման, ինչպես նաև ԵՄ-ի հետ տնտեսական նախագծերի հարցում:

 

Ըստ աղբյուրի՝ Երևանում այժմ դիտարկվում է Հայաստանի վարչապետի պաշտոնի համար որոշ թեկնածուներ, ի դեպ, նրանցից ոմանք, եթե Հովիկ Աբրահամյանի հրաժարականը տեղի կունենա, կլինեն «օրիգինալ» և «սենսացիոն» անուններ:

 

Փորձագետները կարծում են, որ վարչապետի հնարավոր պաշտոնանկության հարցը բարձրացվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին, որն ազդել է նաև Հայաստանի ինտեգրացման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի կարգավորման հարցում ԱՄՆ-ի աճող դերով պայմանավորված: