Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հարթել առկա լարված իրավիճակը: 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Грузия Online լրատվական կայքի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել է վրացի ԱԳ փոխնախարարը' անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում իրավիճակի սրացմանը: «Մեր շահերց չի բխում տարածաշրջանում ևս մեկ լարվածության օջախի առկայությունը: Սակայն ես համոզված եմ, որ մեր հարևանները լուծում կգտնեն այս ճգնաժամային իրավիճակից:


Համոզված եմ, որ շաբաթվա վերջին Սոչիում կայանալիք հանդիպումը հաջողությամբ կպսակվի»,- ասել է վրացի
դիվանագետը: