«Պարկեն» մարզադաշտում մեր ազգային ընտրանին 2:1 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին:

Հանդիպման երեք գոլերն էլ հեղինակվեցին երկրորդ խաղակեսում:

Նախ 50-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը բացեց հաշիվը, սակայն մեր ընտրանուն չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը:

Պատասխան գոլը 15 րոպե անց հեղինակեց Հոյբերգը: Իսկ խաղավարտից 10 րոպե առաջ Կալենբերգի գոլը հաղթանակ բերեց Դանիային: