Առնվազն հինգ մարդ Է վիրավորվել 5,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժի հետեւանքով, որը սեպտեմբերի 16-ին տեղական ժամանակով ժամը 12:28-ին ցնցել Է Ճապոնիայի մայրաքաղաքի շրջանը՝ երկրի ամենախտաբնակ գոտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Երկրաշարժի գոտում գտնվող «Տոկայ-2», «Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ատոմակայանները չեն տուժել: Երկրաշարժից հետո Տոկիոյի շրջանում դադարեցվել Է արագընթաց գնացքների երթեւեկությունը, որոշ ժամանակով կանգնեցվել Է մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատանքը: Անվտանգության համակարգերի ստուգումից հետո երկաթուղիներն ու մետրոն վերսկսել են իրենց գործունեությունը:

 

Երկրաշարժը չի ազդել Տոկիոյի «Նարիտա» եւ «Հանեդա» օդանավակայանների աշխատանքի վրա: Երկրաշարժի օջախը գտնվում Էր Իբարակի պրեֆակտուրայի հարավում, 50 կիլոմետր խորության վրա: Ճապոնիայի իշխանություններն սկզբում հայտարարել են ցունամիիի սպառնալիքի մասին, բայն այնուհետեւ նախազգուշացումը հանվել Է:

 

Ստորգետնյա ցնցումների պատճառով Տոկիոյում ճոճվել են շենքերի պատերը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: