Միխաիլ Խոդորկովսկին հայտնել է Ռուսաստանի նոր նախագահ դառնալու իր պատրաստակամության մասին, եթե դա անհրաժեշտ լինի ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին գրում է Le Monde-ն:
«Եթե ծագի ճգնաժամը հաղթահարելու և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որի հիմնական մասը բաղկացած կլինի դատական համակարգի, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության նախագահական իշխանության վերաբաշխումից, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այս աշխատանքը»,- ասել է Յուկոսի նախկին ղեկավարը:
«Ինձ չէր հետաքրքրի ՌԴ նախագահ դառնալու գաղափարը, եթե իմ երկիրը նորմալ զարգանար»,- ասել է Խոդորկովսկին:
Սեպտեմբերի 20 –ին առցանց ֆորումի շրջանակներում կայացել է «Открытая Россия» նորացված նախագծի մեկնարկը: Միխայիլ Խոդորկովսկու ելույթից կարելի էր եզրակացնել, որ Յուկոսի նախկին ղեկավարը մտադիր է զբաղվել քաղաքական գործունեությամբ: