Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Հրեաների համաշխարհային կոնգրեսի' Ռոնալդ Լաուդերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումն ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Ըստ Թուրքիայի նախագահականից արած պարզաբանման' հանդիպումը չեղյալ հայտարարելու պատճառը եղել է այն, որ Հրեաների համաշախարհային կոնգրեսը վերջին պահին խնդրել է փոխել հանդիպման ժամը:

 

Էրդողանը Նյու Յորք է ժամանել' մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի աշխատանքներին: Թուրքական աղբյուրները հաղորդել են, թե իր այցելության շրջանակներում Էրդողանը հանդիպում է ունենալու ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդի հետ: