Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա տենդի համաճարակի հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 3 հազարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

 

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ընդամենը տարածաշրջանում վարակված է 6 հազար մարդ:

 

Վարակման առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Լիբերիայում, որտեղ հիվանդությունից արդեն մահացել է շուրջ 1800 մարդ:

 

Վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում,

 

Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարի-Պոլ Կինին, Էբոլա տենդի դեմ փորձարարական պատվաստանյութի մի քանի հազար չափաբաժին այդ երկրներ կհասցվի 2015 թվականի սկզբին: ԱՀԿ-ն նկատի ունի երկու պատվաստանյութ. մեկն արտադրել Է GlaxoSmithKline (GSK) բրիտանական ընկերությունը, իսկ երկրորդը՝ ամերիկյան NewLink-ը: Կինիի խոսքով՝ Կանադայի կառավարությունն ավելի վաղ ԱՀԿ-ին տրամադրել Է NewLink-ի պատվաստանյութի 800 չափաբաժին եւ մի քանի հազար նոր չափաբաժին կմատակարարի առաջիկա ամիսներին:

 

GlaxoSmithKline-ն մինչ այդ կտրամադրի իր դեղորայքի մոտավորապես 10 հազար չափաբաժին: «Դրանք ոչ թե պատվաստանյութեր են, այլ պատվաստանյութի թեկնածուներ»,-ասել Է Կինին:

 

Ինչ վերաբերում Է Johnson & Johnson –ի արտադրած պատվաստանյութին, ապա դրա կիրառումը բացառված չԷ, բայց «մշակողները ակնհայտորեն հետ են մնում մի քանի ամիս», հավելել Է Կինին: