ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է ազգային անվտանգության բարձրաստիճան խորհրդականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հակազդելու ռազմավարությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

«Նախագահը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի հետ՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորումից բխող վտանգի դեմ պայքարի համապարփակ ռազմավարության քննարկման համար»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

 

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ ռմբակոծել են Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների ուսումնամարզական ճամբարը: