Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի և Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Մազդայի» ուղևոր, Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մնացականյանը մարմնական վնասվածքներով դիմել է «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն:

 

Մանրամասն'shamshyan.com-ում: