Հայաստանի Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հայցում է լրագրողների ներողամտությունը: Այս մասին նշել է շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը: Նրա տարածած հայտարարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ նախընտրական արշավի առաջին օրը ցույց է տվել լրագրողների աննախադեպ ակտիվություն իրենց թեկնածուի հանդիպումների նկատմամբ: «Դա դահլիճային հանդիպման ձեւաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց: Մենք հայցում ենք լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար եւ վստահեցնում, որ քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովելու ենք հավասար պայմաններ՝ սահմանափակ տարածքներում ռոտացիոն սկզբունքով, հրապարակային հանդիպումների ժամանակ՝ բոլոր ցանկացողների միաժամանակյա ներկայությունը ապահովելով: Կրկին անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Հայաստանում մեկնարկել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը: