ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է Երևանում խոլերայի դեպքերի արձանագրման մասին որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ է գտել տեղեկատվություն, թե իբր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական վիճակի պատճառով խոլերայի դեպքեր են արձանագրվել, և իբր 5 երեխա հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և, առհասարակ, հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը»։