Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնել է Դոնբաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել նախագահ Պորոշենկոն:

 

Ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի փոխանցմամբ' Պորոշենկոն Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում հավանաբար կքվեարկի ոչ թե Կիևում, այլ Դոնբասում: «Լրագրողներին հաջողվել է պարզել, որ Պորոշենկոն կքվեարկի Դոնբասում»,-հայտարարել է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը: Վերջինսի հաղորդմամբ' Պորոշենկոյի կինը' Մարիա Պորոշենկոն, հայտնել է, որ իր ամուսինը Դոնբաս է մեկնել, որպեսզի անձամբ տեսնի, թե ինչպես են ընթանում ընտրություններն այդ շրջաններում:

 

Ուկրաինայում վաղ առավոտից մեկներկել են որտահերթ խորհրդարանական ընտրությունները: Պատգամավորական 225 մանդատի հավակնում է 29 կուսակցություններից առաջադրված 3 114 թեկնածու: