Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել Է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մի շարք գործակիցների կալանավորման եւ հանձնման վերաբերյալ Կիեւի պահանջին պատասխանը կտրվի սահմանված կարգով, եւ այն կլինի բացասական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք անպայման կպատասխանենք Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ մեր գործընկերների պահանջին: Պատասխանը կլինի բացասական, քանի որ այդ անձանց քրեական հետապնդման մեջ տեսնում ենք քաղաքական շարժառիթներ»,- փետրվարի 10-ին Մոսկվայում «Ինտերֆաքս»-ին ասել Է Չայկան:

 

Նա հիշեցրել Է, որ Ռուսաստանի օրենսդրությունը եւ միջազգային իրավական փաստաթղթերը պատվիրում են արտասահմանյան երկրներին չհանձնել այն անձանց, որոնց քրեական հետապնդումը քաղաքական բնույթ Է կրում:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման հայտարարել Էր, որ դիմել Է Չայկային՝ Յանուկովիչին եւ նրա գործակիցներին Ուկրաինա արտահանձնելու խնդրանքով: