Փետրվարի 13-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարահարթ գյուղի պոմպակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշված հասցեում ՃՏՊ չի հայտնաբերվել: Պարզվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սամանդ» մակնիշի Տ2995 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ' 1955թ. ծնված Դավիթ Կոնինյանը և
ուղևոր' 1962թ. ծնված Վարուժան Կոնինյանը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ալավերդի
քաղաքի ԲԿ:

Ըստ հերթապահ բժշկի' Վ.Կոնինյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Դ.Կոնինյանինը' ծանր: