Իրաքում Ալ Կաիդա ահաբեկչական շարժման մասնաճյուղ է հայտնաբերվել, հայտնում է Rosbalt.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ի հայտարարությունը: Դրա ընդհատակյա գործարաններում քիմիական զենք են արտադրել:

Գործարաններից երկուսը գտնվել են Բաղդադում: Դրանցում զարին (մարդու նյարդային համակարգը կաթվածահար անող գազ - Tert.am ) և այսպես կոչված «մանանեխի գազ» են արտադրել, որոնք իրավապահների ենթադրությամբ հետագայում պետք է կիրառվեին Իրաքում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում: