Լիբիայի ՆԳՆ հանցագործության դեմ պայքարի վարչությունից տեղեկացրել են, որ Տրիպոլիում ձերբակալված վարչապետ Ալի Զեյդանն իրեն լավ է զգում. հաղորդում է ԼԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

 

Վարչության պետ Աբդել Հաքիմ ալ Բուլյազին հայտարարել է, որ վարչապետը չի առևանգվել, այլ ձերբակալվել է երկրի ՆԳՆ-ի կողմից և գտնվում է վարչության աշխատակիցների հսկողության տակ: Նա հաստատել է, որ կառավարության ղեկավարը ձերբակալվել է գերատեսչության հրամանի հիման վրա: Լուրերն այն մասին, թե վարչապետին առևանգել են ահաբեկչական խմբավորման գրոհայինները, իրականում աղավաղված են: Իրականում, դրանք եղել են վարչության հետ համագործակցող «Լիբիացի հեղափոխականների օպերատիվ շտաբ» խմբավորման անդամները. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

 

Ըստ այդ խմբավորման ներկայացուցիչների' վարչապետի ձերբակալությունն իրականացվել է քրեական օրենսգրքի' պետական անվտանգությանը վնաս հասցնելուն վերաբերող հոդվածի համաձայն: