Ուկրաինայի խորհրդարանը այսօր տեղի ունեցած նիստին հրաժարվել է անվաստահության քվե հայտնել երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարությանը, որը կհանգեցներ կառավարության հրաժարականին: Այս մասին հաղորդում է RIA Nvoosti-ն:

 

Համապատասխան բանաձև առաջարկվել էր ընդդիմության կողմից: Կողմ քվեարկել է միայի 186 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն:

 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջորդներն անցյալ շաբաթ Ռադայում գրանցել էին բանաձևի նախագիծ, ըստ որի' կառավարությունը պատասխանատու է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու հարցում: Ըստ ընդդիմության՝ կառավարության հրաժարականի համար բավարար հիմք է նաև «Եվրամայդանի» ցրումը Կիևի կենտրոնում: