Հարավային Կորեայում թռչնագրիպի բռնկման հետեւանքով ժամանակավորապես արգելվել է կենդանի թռչունների առեւտուրը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վիրուսն արագորեն տարածվում է եւ արդեն անցել է մի քանի մարզերի սահմանները:

 

Երկրի 32 բնակավայրերում արդեն թռչնագրիպի համաճարակ է: H5N8 վիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները լուրջ քայլեր են նախաձեռնում: Այն մարզերի տնտեսություններում, որտեղ թռչնագրիպը մեծ տարածում ունի, կատարվում են թռչունների ոչնչացման աշխատանքներ: Թռչունների տեղափոխման դեպքում, անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին: Մինչ փետրվարի 5-ը երկրի շուկաներում եւ տոնավաճառներում արգելվելու է թռչնի եւ բադի մսի վաճառքը' ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպա տակով:

 

Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հրաման էր ստորագրել, որով ժամանակավորապես արգելվում է Չինաստանից Հայաստան թռչնամսի ներմուծումը: