Ազգային ժողովն այսօր սկսել է հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները:

 

Նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց փոխել հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ դրա անդամների թիվը 7-ից դարձնելով 11, որտեղ ՀՀԿ-ականների թիվը կդառնա 5, ԲՀԿ-ինը՝ 2 տեղ և մեկական տեղ՝ մյուս խմբակցություններին:

 

«Այս առաջարկով, փաստորեն, մեծամասնությունն ընդունում է, որ ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի քննարկումը խափանվել է, ուրեմն ընդունված որոշումը չի կարող իրավական հիմք ունենալ, դրանից հետևում է, որ գազի պայմանագիրը չի վավերացվել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:

 

Նույն կարծիքին էր նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. նա նշեց, որ եթե որոշումն ընդունվի, ՀԱԿ-ը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքին:

 

ՀՅԴ-ից էլ Արմեն Ռոստամյանն ասաց, որ Գազի պայմանագրի քննարկումից հետո նման մի առաջարկ մեծամանությունն անելու էր:

 

Ճնշող մեծամասնություն ունենալու համար՝ օրենքները հարմարեցնում են իրեն: Մենք էլ առաջարկ ունենք գործով կարգը պահպանել: Քանի դեռ ՀՀԿ-ն մեծամասնույթունը չուներ խնդիր, չէր ցանկանում կարգը փոխել»,- ասաց Ռոստամյանը:

 

Նրա խոսքով ՝ այս փոփոխությամբ հաշվիչ հանձնաժողովը կնմանվի էթիկայի հանձնաժողովին, որտեղ ևս ՀՀԿ-ն ցանկանում էր մեծամասնություն ունենալ: