ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 9-ին' ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում' ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի կենտրոնական հատվածում հարակից լանջից քարեր են թափվել' ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը: Քաղաքապետարանի ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: