Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում Ուվիրայի լեռներում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել Է առնվազն վեց մարդ: Ինչպես դեկտեմբերի 30-ին հաղորդել Է ՍԱՊԱ գործակալությունը, հանրանավը Ուգանդայից չվերթ Էր կատարում Պուենտ Նուար նավահանգիստ (Կոնգոյի Հանրապետություն): Լրալցավորման համար ճանապարհին վայրԷջք Է կատարվել Բուրունդ իի մայրաքաղաք Բուժումբուրայի օդանավակայանում, իսկ թռիչքից չորս րոպե հետո ինքնաթիռը լեռն Է մխրճվել արդեն ԿԴՀ-ի տարածքում:
«Մենք առայժմ չգիտենք՝ ինքնաթիռում ուղեւորներ եղել են, թե ոչ,- ասել Է ԿԴՀ-ի իշխանությունների ներկայացուցիչ Նոյելա Նաֆրանկան:- Միայն հայտնի Է, որ ինքնաթիռը վարել Է վեց օդաչուներից բաղկացած անձնակազմը: Ավիահանրանավն այրվել Է, այնպես որ նրանք ողջ մնալու շանսեր չեն ունեցել»:
Սկսվել Է աղետի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: