Դոնեցկի օդանավակայանում մարտերի ընթացքում վիրավորվել է «Պրավիյ սեկտոր»-ի առաջնորդ Դմիտրի Յարոշը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Պրավիյ սեկտոր»-ի մամուլի խոսնակ Արտյոմ Սկորոպադսկու խոսքով' Յարոշի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Ակտիվիստ Յուրի Բուտուսովը հաստատել է, որ Յարոշը տարհանվել է մարտի դաշտից: Նա հայտնել է, որ բժիշկն արդեն զննել է Յարոշին:
«Նա ձեռքի լուրջ վնասվածք է ստացել, գլխի վնասվածքը թեթև է, սաղավարտն է փրկել»,- նշել է Բուտուսովը: