Դամասկոսում փետրվարի 4-ին հրթռիակոծության հետևանքով նախնական տեղեկություններով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև 30-ից ավելի վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչներն Արևելյան Ղուտայի շրջանից հրթիռակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել տներ, այրվել են մեքենաներ:

 

Դամասկոսում փետրվարի 3-ին հրթիռ ընկնելու հետևանքով 5 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Բացի այդ, Մզզե Ջաբալ 86 բնակելի թաղամասում 2 հրասանդ է ընկել՝ պատճառելով նյութական վնասներ: Եվս 2 երեխաներ վիրավորվել էին Դամասկոսի Հարասթա արվարձանում և Ուաֆիդին ճամբարում:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերում կառավարական ուժերի դեմ կռվում են ավելի քան 80 երկրների 100 հազարից ավելի զինյալներ: