ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Իվիցա Դաչիչը Ուկրաինայի իրադրությունը քննարկել է կազմակերպության այն ներկայացուցիչների հետ, որոնք անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի հարցով եռակողմ շփման խմբում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, Ուկրաինայում մոնիթորինգային առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը և Ռոստովի մարզում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Պոլ Պիկարը: Հանդիպման բոլոր մասնակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, ինչը կախված է Մինսկում ձեռք բերված համաձայնությունների փաթեթի իրագործումից:

 

«Ուկրաինայի համար դա կրիտիկական պահ է: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղության հնարավորությանը, որը ստեղծվել է Մինսկի բանակցային գործընթացի շնորհիվ», - հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահը: