Խարկովում խաղաղ երթի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, մոտ 15-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ուկրաինական լրատվանիջոցներից մեկը' հիմնվելով ականատեսներից մեկի վկայության վրա: «Պայթյունը տ եղի ունեցավ անմիջապես այն պահին, երբ երթի մասնակիցների շարասյունը Սպորտի պալատից սկսեց շարժվել դեպի Ազատության հրապարակ: Պալատից մոտ հարյուր մետր հեռավորությամբ տեղադրված էր պայթուցիկ սարքը: Այս պահին երկու զոհ կա»,-ասել է ականատեսը: Նրա խոսքերով, տուժել է մոտ 15 մարդ:

 

Իրավապահ մարմինները «ՈւՆՆ» գործակալության հետ զրույցում հաստատել են երկու զոհի մասին տեղեկությունը: Շրջանային քննչական բաժնում զոհերի մասին տեղեկատվությունը չեն հաստատել, սակայն հայտնել են, որ պայթյունի հետևաքով հինգ մարդ է վիրավորվել:

 

Ավելի վաղ «Ֆրանս Պրես» գործակալությունը' հղում կատարելով ականատեսների վկայություններին, հայտնել է, որ միջադեպի հետևանքով նախնական տվյալներով տուժել է ութ մարդ: ԶԼՄ-ների տվյալներով, երթին ընդհանուր առմամբ մասնակցում է մոտ 500 մարդ: