Իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ միասին վերահսկողություն են հաստատել Թիքրիթ քաղաքի ռազմական հիվանդանոցի վրա և այնտեղ բարձրացել Իրաքի դրոշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի անվտանգության ուժերն արդեն սկսել են հիվանդանոցի շրջակայքը մաքրել պայթուցիկ սարքավորումներից: Ռազմական գործողությունների ընթացքում Սալահ ադ Դին մարզի ալ Բու Աջիլ գյուղում զանգվածային գերեզման է հայտնաբերվել:

 

Իրաքյան ուժերն արդեն իրենց ձեռքի տակ են առել Թիքրիթ քաղաքի բոլոր մուտքերը: Նրանք մտել են Թիքրիթի կենտրոնում գտնվող Ասրի և Սինաա թաղամասերը, ինչպես նաև Հայաքլ, Դիուամ շրջաններ:

 

Թիքրիթի ազատագրման ռազմական գործողությունները սկսվել են նախորդ շաբաթվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում ահաբեկիչները խոշոր վնասներ են կրել: Մյուս կողմից ահաբեկիչները հավելյալ ուժեր են ուղարկել Թիքրիթ:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդնե