Բրիտանացի զինծառայող բժշկուհին, որն աշխատում Է Սիեռա Լեոնեում, վարակվել Է Էբոլայի վիրուսով: Ներկայումս հայտնի Է, որ նա գտնվում Է հսկողության տակ, իսկ Մեծ Բրիտանիա վերադառնալու որոշում առայժմ չի ընդունվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սա Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով բրիտանացի զինծառայողի վարակման առաջին դեպքն Է:
Ներկայում անցկացվում Է քննություն՝ պարզելու, թե բժիշկն ինչ կերպ Է վարակվել այդ վիրուսով, որից աշխարհի այս տարածաշրջանում մահացել Է շուրջ 10 հազար մարդ:
Հունվարին Մեծ Բրիտանիայում հիվանդանոցից դուրս Է գրվել բուժքույր Փոլին Քաֆերկին, որը լիովին ապաքինվել Է Էբոլա տենդից: Նա դարձել Է Մեծ Բրիտանիայի երկրորդ քաղաքացին, որը հաղթահարել Է հիվանդությունը:
Փոլին Save the Children կազմակերպության կողմից կամավոր Էր աշխատում Սիեռա Լեոնեում: Նրա մոտ Էբոլա վիրուս Էին ախտորոշել դեկտեմբերի 29-ին Լոնդոնով Գլազգո վերադառնալուց հետո: