ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը տեղեկացրել Է, որ ԱՄՆ-ի եւս մեկ քաղաքացի Է վարակվել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությամբ: Ինչպես նշվում Է դաշնային բուժհաստատության մամուլի տեղեկագրում, այդ մարդը «Սիեռա Լեոնեում կամավոր օգնում Էր պայքարել մահացու վտանգավոր հիվանդության դեմ», բայց ինքը դարձավ դրա զոհը:

 

Մարտի 13-ին «նա չարտերային ավիաչվերթով լիակատար մեկուսացման պայմաններում կտեղափոխվի Միացյալ Նահանգներ», որտեղ նրան օգնություն կցուցաբերեն Առողջապահության ազգային ինստիտուտի հիվանդանոցներից մեկում, որը հատուկ պատրաստված Է Էբոլա վիրուսով վարակվածների համար:

 

Սա ԱՄՆ-ի արդեն առաջին քաղաքացին չԷ, որ վտանգավոր հիվանդությամբ Է վարակվում Արեւմտյան Աֆրիկայի երկրներում եւ հարկադրված հայրենիք Է վերադառնում բուժվելու համար: Բուն Միացյալ Նահանգների տարածքում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդություն Է ախտորոշվել ընդամենը չորս մարդու մոտ՝ Տեխասում մահացած լիբերիացին, նրան խնամող երկու բուժքույրերը, որոնց արդեն հաջողվել Է լիովին բուժել, եւ 33-ամյա ամերիկացի բժիշկ Քրեյգ Սփենսերը: Վերջերս նա նույնպես դուրս Է գրվել հիվանդանոցից:

 

Մարտի 12-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը մարտի 10-ից ավելացել է 43-ով, վարակվածներինը 103-ով: Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10 հազար 4 մարդ, վարակվել է 24 հազար 350 բնակիչ:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուամենայնիվ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, մահացել են ութը: