Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) պայմանագրի ստորագրումը կարող Է տեղի ունենալ 2015 թվականի մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտարարել Է ԵՏՀ-ի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Մենք այսօր գտնվում ենք Վիետնամի հետ բանակցությունների ավարտական փուլում: Դրանց բովանդակային մասը գործնականում ավարտված Է: Ավարտում ենք տեքստի տեխնիկական ուղղումը: Հուսով ենք, որ մայիսին պատրաստ կլինենք դրա ստորագրմանը»,- ասել Է նախարարը:
Բացի այդ, Սլեպնյովը պատմել Է, որ ԵՏՀ-ն մի շարք երկրների կողմից մեծ հետաքրքրություն Է տեսնում ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում: Նրա խոսքով՝ հանձնաժողովում նման նախաձեռնություններ ստացվում են ամեն շաբաթ: Նա չի ճշտել, թե հատկապես որ երկրներն են ուղարկում հարցումներ, սակայն նշել Է, որ «դրանք լուրջ երկրներ են, որոնք մեծ շուկա և տնտեսական ներուժ ունեն»: Նա նաև ճշտել Է, որ դրանք Լատինական Ամերիկայի, Արևմտյան Ասիայի և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետություններ են:
Սլեպնյովը նաև հայտնել Է, որ հաջորդ շաբաթ կքննարկվեն Չինաստանի հետ փոխգործակցության պարամետրերը: Սակայն նա նշել Է, որ հազիվ թե առաջիկա տարիներին փոխգործակցությունը փոխադրվի ազատ առևտրի ռեժիմ:
Այն բոլոր նոր երկրների վերաբերյալ, որոնք ԵՏՀ-ին հարցումներ են անում փոխգործակցության կապակցությամբ, բոլոր նախաձեռնությունները բարձր մակարդակով կհաստատվեն մայիսին, նշել Է ԵՏՀ-ի առևտրի նախարարը: