Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925C156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, մարտի 27-ին տեղի ունեցած աճուրդում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Պարտատոմսերի պահանջարկը կազմել է 2 մլրդ 95 մլն դրամ, որից մրցակցային' 1 մլրդ 995 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 մլրդ 366 մլն 50 հազար 404 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9305 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 13.4700 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ: